ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռազմական ինքնաթիռի համար և մոտ ապագայում Մոսկվան քայլեր կձեռնարկվեն երկրների միջև երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար: Սյս մասին հայտնում է РИА Новости-ն: «Երեկ, ինչպես գիտեք, տեղի է ունեցել այդ երկրի նախագահի հետ խոսակցություն: Անկարան ներողություն է խնդրել խոցված ռուսական կործանիչի համար: Հաշվի առնելով դա` նախատեսում ենք մոտ ապագայում քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունը վերականգնելու նպատակով»,- ասել է Պուտինը՝ Ռուսաստանում հավատարմագրված դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: