Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի քաղաքապետ, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ Մուսթաֆա Գյուլն Անթալիայում ՌԴ-ի հյուպատոսությանը հայտնել է` սպանված ռուս օդաչուի ընտանիքին տուն նվիրելու իր ցանկության մասին։
News-ի փոխանցմամբ՝ Քեմերի քաղաքապետ Մուսթաֆա Գյուլն այցելել է Անթալիայում ՌԴ հյուպատոսություն և հանդիպում անցկացրել հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյի հետ։
Հանդիպումից հետո թուրք քաղաքապետը լրագրողներին հայտնել է, թե իրենց շատ է ուրախացրել այն հանգամանքը, որ օդանավի միջադեպից 7 ամիս անց ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները կարգավորան փուլ են մտել։ Նա տեղեկացրել է, որ Քեմերի հյուրանոցների տնօրենների ու հասարակական կազմակերպությունների համատեղ ստորագրությամբ որոշում է ընդունվել սպանված ռուս օդաչուի ընտանիքին բնակարան նվիրել Քեմերում։ «Եթե մեր այս առաջարկն ընդունվի, մենք երջանիկ կլինենք, որ օդաչուի ընտանիքին տեսնենք մեր քաղաքում»,-ընդգծել է Մուսթաֆա Գյուլը։