Բելառուսում անցկացվում է երկրի պատմության մեջ ազգային արժույթի ամենամասշտաբային դենոմինացիան, հաղորդում է ren.tv-ն:
Շրջանառության մեջ են մտնում 5, 10, 20, 50, 100, 200 և 500 արժողությամբ նոր թղթադրամներ: Այսպիսով, եթե երկրի քաղաքացու հաշվին ավելի վաղ 8 միլիոն բելառուսական ռուբլի է եղել, այժմ նրա մոտ կլինի 800 նոր ռուբլի: Այսինքն՝ հին բելառուսական թղթադրամները և մետաղադրամները կփոխարինվեն նոր թղթադրամներով՝ 10000:1 հարաբերակցությամբ:
Բելառուսի թղթադրամները կփոխեն նաև դիզայնը: Նրանց վրա պատկերված կլինեն երկրի տեսարժան վայրերը: