Եվրոպական Միությունն այսօր՝ հուլիսի 1-ին, ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների ժամկետը, հայտնում է gazeta.ru-ն: Պատժամիջոցները մինչև 2017թ-ի հունվարի 31-ը երկարաձգելու մասին որոշումը կայացրել է ԵՄ խորհուրդը:
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական Միության կողմից տնտեսական բնույթի պատժամիջոցները սահմանվել են 2014թ-ի ամռանը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Դրանք վերաբերում են էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներին: Եվրոպական Միությունը նաև պնդում էր, որ պատժամիջոցները հնարավոր է վերացնել միայն Կրեմլի կողմից Մինսկի համաձայնության կետերն իրականանալու դեպքում: