Ռուսական Սու–24 կործանիչի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում բնակարանից՝ ստորացուցիչ անվանելով Թուրքիայի իշխանությունների կողմից նման առաջարկը, հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով govoritmoskva–ին։
Օդաչուի եղբոր խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել։
«Ոչ, իհարկե, դա զառանցանք է։ Ոչ ոք Թուրքիային ոչ մի խնդրագիր չի ներկայացնելու փոխհատուցման խնդրանքով։ Միթե մենք հիմա ինչ–որ փոխհատուցում ենք խնդրելու։ Անգամ չենք էլ մտածել այդ մասին։ Եթե նույնիսկ առաջարկեն փոխհատուցում, ոչ ոք չի վերցնի։ Դա ստորացուցիչ է, սարսափելի է»,– ասել է Պավել Պեշկովը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քեմեր հանգստավայրի իշխանությունները առաջարկել են սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել։