Հարավային Օսիան իր տարածքով հայկական բեռնատար ավտոմեքենաների անցնելու վերաբերյալ դիմում Հայաստանից չի ստացել: Այդ մասին ուրբաթ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայան, հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ ոչ մեկ նման հարցով չի դիմել»,- հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը:
Հայաստանը Ռազմավրացական ճանապարհին տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո այլընտրանքային ճանապարհներ է փնտրում: Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հարավային Օսիան դիտարկում են որպես տարանցիկ երկիր»: