Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում «Իսլամաան պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներխուժել են տուրիստների շրջանում համբավ վայելող սրճարան և կրակ բացել այցելուների վրա։ Նրանք կիրառել են նաև պայթուցիկ նյութեր։ Ահաբեկիչները կենդանի մնացած այցելուներին պատանդ են վերցրել և պահել մի քանի ժամ՝ նախքան ոստիկանների գրոհը։
Արդյունքում 20 զոհ է արձանագրվել՝ բոլորն արտասահմանցիներ։ Զոհվել է նաև ոստիկանության երկու աշխատակից։ 13 պատանդների հաջողվել է ազատ արձակել։ 6 ահաբեկիչներ սպանվել են։