Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 80-ի:
Առաջին պայթյունը որոտացել է Քարրադա կենտրոնական շրջանում: Այստեղ ականապատ ավտոմեքենա է պայթել: Ավելի ուշ պայթուցիկ սարք է գործի դրվել Աշ-Շաաբ շրջանի շուկայի հարեւանությամբ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: