ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում, հայտնում է Artsakh Press-ը:
Դպրոցը կառուցվում է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ, ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և Ստեփան Սարգսյանի աջակցությամբ:
Դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանը գոհ է շինարարների աշխատանքների ընթացքից ու որակից: Նրա կարծիքով, աշխատանքները նման տեմպերով շարունակելու դեպքում, նոր ուսումնական տարին կդիմավորեն նորակառույց դպրոցական շենքում:
Հետաքրքրական է նաև տեղեկացնել, որ Հերիկի դպրոցի շենքի հիմնային աշխատանքներն իրականացնելիս շինարարները գտել են հավերժության նշանով հայոց տապանաքարերի բեկորներ և տեղադրել պատերի մեջ:
artsakhpress.am