Թուրքիայի ազգային հավաքականի մոտոցիկլիստ Քենան Սոֆուղլուին հաջողվել է սերիական արտադրության մոտոցիկլով արագության համաշխարհային ռեկորդ սահմանել: Սոֆուղլուն Օսմանգազի կամրջի վրա զարգացրել է մինչև 400 կմ/ժ արագություն 26 վայրկյանում: Նոր ռեկորդը թուրք մրցարշավորդը սահմանել է Kawasaki Ninja H2R մոտոցիկլով:
Նշենք, որ Սոֆուղլուն գերազանցել է հենց իր կողմից սահմանված նախկին ռեկորդը՝ 391կմ/ժ: