ՆԱՏՕ-ն ակնկալում է այս տարի իր ռազմական ծախսերի 8 մլրդ դոլարով կամ 3 տոկոսով ավելացում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամլո ասուլիսում։
«Ակնկալում ենք 3 տոկոսով ծախսերի մեծացում եվրոպական երկրներում և Կանադայում։ Այն կկազմի 8 մլրդ դոլար»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթնաժողովին կընդունի սառը պատերազմի ժամանակվանից ի վեր իր պաշտպանության ամենամեծ ուժեղացման ծրագիրը։ ՆԱՏՕ-ն մտադիր է հայտարարել է իր հակահրթիռային համակարգերի՝ պատրաստության նախնական մակարդակի դուրսբերման մասին։