Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհուրդն ընդունել է բանաձև, որում դատապարտում է այն երկրներին, որոնք խախտում են իրենց քաղաքացիների համար համացանցային հասանելիությունը։ Բանաձևը հիմնվում է նախկին հայտարարության վրա, թե «այն նույնիրավունքներն, որոնք մարդիկ ունեն օֆլայն, պետք է պահպանվեն նաև օնլայն»,- հայտնում է The Verge-ը։
Բանաձևին դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը։ Այս երկրները պահանջել են բանաձևից բացառել հատվածը, որտեղ ասվում է համացանցում տեղեկատվության կանխամտածված արգելափակման կամ սահմանափակման ցանկացած գործողություն։
Չնայած նման բնաաձևերը կրում են բացառապես խորհրդատվական բնույթ և չունեն իրավական ուժ, սակայն ունեն մեծ քաղաքական ուժ և բավականին արդյունավետ ճնշում գործադրելու միջոց են: