Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: