Թունավոր ջրիմուռների բուռն ծաղկումը, որը ընդգրկել է հարավային Ֆլորիդայի մեծ մասը, ստիպել է սահմանել արտակարգ դրություն, հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը նահանգի 4 շրջաններում հայտարարել է արտակարգ դրություն: Հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել չեղարկել իրենց հանգիստը սովորաբար լեփ-լեցուն լողափերում:
Վառ կապտա-կանաչավուն ջիրմուռներին տհաճ է դիպչելը, դրանք նաև արձակում են գարշելի հոտ: Շատ բնակիչներ բողոքել են առողջական վիճակի վատթարացումից: