Բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել ընդլայնել ռուս պաշտոնատար անձանց ցուցակները, որոնց նկատմամբ պետք է սահմանվի երկիր մուտքի արգելք։ Նման խորհուրդ է պարունակվում խորհրդարանի պաշտպանական կոմիտեի զեկույցում։
Պատգամավորները փաստում են, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողել ռուսական տնտեսության վրա, սակայն ռազմական վիճակի վրա դրանց ազդեցությունը նվազագույն է։
«Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն պետք է ունենան պատշաճ ռազմական հզորություն և զսպելու ունակություն, իսկ անհրաժեշտության դեպքում դիմակայեն ագրեսիվ ռուսական քայլերին»,- ընդգծվում է զեկույցում։