Նավթի գներն այսօր՝ հուլիսի վեցին, կտրուկ անկում են ապրել՝ 50 դոլար/բարելից հասնելով 47.5 դոլար/բարելի Brent տեսակի համար:
Փորձագետների կարծիքով նավթի գների նմանօրինակ անկումը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ-ից և Նիգերիայից ստացվող՝ արդյունահանման ծավալների մեծացման կամ նավթի ամառային պահանջարկի հիման վրա: TeleTrade-ի փորձագետ Մարկ Գոյհմանի կարծիքով, սակայն, այդ լուրերը նման կտրուկ անկման չէին հանգեցնի, հաղորդում է REGNUM գործակալությունը:
Ըստ փորձագետի, նավթի վերջին նման կտրուկ անկումը գրանցվել է Մեծ Բրիտանիայի հարնաքվեի արդյունքների ժամանակ: