Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները դեռևս էական ազդեցություն չեն ունեցել Գերմանիայի վրա: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն,այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
Նա տեղեկացրել է, որ միչև այժմ «որևէ ակնհայտ փոփոխություն տեղի չի ունեցել»: Սա միաժամանակ հաստատել է նաև Գերմանիայի կենտրոնական բանկը:
«Շրջանակային տնտեսական պայմանները շարունակում են շահավետ մնալ Գերմանիայում» - հավելել է նախարարը: