Առնվազն 26 մարդ մահացել է Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: France-Presse գործակալության տվյալներով զոհերի թիվը հասնում է 30-ի:
Ինչպես հայտնում է BBC-ն, մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունից հետո ահաբեկիչները կրակ են արձակել շիա մահմեդականների սրբատեղիում հավաքվածների ուղղությամբ, ովքեր նշել են Ռամադան ամսվա ավարտը: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:
Վերջին օրերին Բաղդադում տեղի ունեցած խոշոր ահաբեկչություններից հետո երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարական տալու մասին: