Սուոնսի ու Միլանի համալսարանների գիտնականները փաստում են, որ համացանցում երկարատև ժամանակ անցկացնելը վատացնում է իմունային համակարգի աշխատանքը՝ դրանով իսկ ավելացնելով բազմաթիվ հիվանդությունների հավանականությունը:
Գիտնականները նման եզրակացության են հանգել 18-101 տարեկան 500 կամավորների առօրյան ուսումնասիրության ենթարկելուց հետո: Ընդ որում՝ նրանց 40 տոկոսը խոստովանել է, որ այս կամ այն աստիճանի կախում ունի ինտերնետից: Պարզվել է, որ հենց այս խմբում էլ մարդկանց 30 տոկոսը ավելի հաճախ են հիվանդանում գրիպով՝ համեմատած նրանց հետ, ովքեր ավելի հազվադեպ էին օգտվում համացանցից:
Հետազոտողների կարծիքով այս հաՆգամանքը բացատրվում է նրանով, որ համացանցից օգտվողները, ովքեր ժամանակ են անցկացնում համացանցում՝ փորձելով փնտրել էմոցիոնալ վիճակը ներդաշնակեցնելու ուղիներ, ավելի հաճախ են սթրեսի ենթարկվում: Սթրեսն էլ իր հերթին հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացմանը: Կորտիզոլն այն հորմոնն է, որն ազդում է իմունային համակարգի աշխատանքի վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ինտերնետից կախում ունեցողները միջինը օրական վեցական ժամ են անցկացրել օնլայն ռեժիմում: