Հարավային Սուդանը պատերազմի վիճակում է: Այս մասին BBC News-ին հայտարարել է երկրի փոխնախագահ, ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքով նախագահ Սալվա Կիիրը լրջորեն տրամադրված չէ հաշտության համաձայնագրի հարցում, իսկ նրա ենթակայության զորքերը հարձակվել են ապստամբական ուժերի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում բախումների հետեւանքով ավելի քան 270 մարդ է զոհվել: Բախումները սկսվել են հուլիսի 8-ին՝ Մաշարի և Կիիրի միջև նախանշված հանդիպումից առաջ: Գործիչները ծրագրում են հուլիսի 9-ին նշվող Հարավային Սուդանի Անկախության օրվա նախաշեմին հաշտության նոր պայմանագիր կնքել: