Brent ապրանքանիշի նավթի գինը մայիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է բարելի դիմաց 46 դոլարից՝ աճուրդի տվյալների վրա հիմնվելով հաղորդում է Gazeta.ru-ն։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,7 տոկոսով՝ այսպիսով հասնելով 45,95 դոլար/բարելի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1,63 տոկոսով, ինչի արդյունքում մեկ բարելի գինը դարձել է 44,67 դոլար/բարել։