Երկու օրվա առևտրային շրջաններով, նավթի գները տատանվում են 1.20 դոլարի կամ 2,6%-ի սահմաններում: Երեկ՝ հուլիսի 11-ին գնորդները փորձեցին նավթի գինը պահպանել 47 դոլարի սահմաններում, սակայն չհաջողվեց: Այսօր արդեն Brent տեսակի նավթի գինը կազմում է 46,39 դոլար/բարել: Փորձագետների գնահատականներով այն կարող է հասնել 47-ի սահմաններին:
«Եթե Brent-ի գինը պահպանվի 47-47,2-ի սահմաններում, ապա գնանշումների աճը կարող է հասնել 48,5-ի: Սպասվում է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում նավթի գինը կկազմի 44 դոլար»,- նշում է փորձագետ Վլադիսլավ Անտոնովը:
REGNUM գործակալության փոխանցմամբ, ռավոտյան գնումների համատեքստում Brent տեսակի նավթի գներն աճել են 0,19%-ով՝ հասնելով 46,34 դոլար/բարելի, WTI տեսակի նավթի գներն աճել են 0,13%-ով՝ հասնելով 44,82 դոլար/բարելի: