Օլիմպիական խաղերին, առաջին անգամ, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հինգ հոգով:
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, նման մասնակցությունն անակնկալ էր անգամ բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանի համար:
Այսօրվա՝ հուլիսի 12-ի դրությամբ ՀՀ 31 օլիմպիական ուղեգիր ունի:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան այս ամառ՝ Ռիո դե Ժանեյրոյում: