«Մեր քննարկումների թեմաներից մեկն էլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն էր: Ադրբեջանը ողջունում է այս գործընթացը»: Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ «բարիդրացիական հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ»:
«Երկու երկրներն էլ Ադրբեջանի մտերիմ հարևաններն են: Որքան այս երկրները մտերիմ լինեն, այնքան ավելի դրական դա կազդի Ադրբեջանի զարգացման վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: