Հուլիսի 11-ի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևելյան Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում (մոտ է Սև Ծովին) «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրքական ոստիկանական ավտոմեքենայի վրա, որի ընթացքում վիրավորվել է 1 թուրք ոստիկան ևս երկուսը վիրավորվել են դեպքից հետո PKK-ի դեմ սկսված օպերացիայի ընթացքում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet» պարբերականի կայքին:
Վերջիններս վիրավորվել են ականների պայթյունից:
Քուրդ գրոհայինները հարձակումից հետո նահանջել են ելման դիրքեր: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրք ուժայինները տարածքում սկսվել են լայնամասշտաբ օպերացիա: Ոստիկանությունը և ժանդարմերիան այժմ խստացրել են վերահսկողությունը Դերելի շրջանում: