Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը Կիևում մասնակցել է «Տնտեսական բարեփոխումներ ՓՄՁ սուբյեկտների ներուժի խթանման համար. Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների ներդրում Արևելյան Գործընկերության երկրներում» խորագրով Արևելյան Գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների ոչ պաշտոնական 7-րդ հանդիպմանը:
Հանդիպմանը ելույթ ունենալով՝ նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի գնահատմանը, որն իրականացվում է 2008 թվականից:
Նախարարը նշել է, որ 2016 թվականի գնահատման արդյունքների համաձայն, Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է բոլոր տասը ցուցանիշների բարելավում, իսկ դրանցից երեքում` սննանկություն և երկրորդ հնարավորություն ՓՄՁ սուբյեկտների համար, սկսնակ ՓՄՁ-ների աջակցություն, նորարարություն, համարվում է առաջատարը:
ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը և Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկովսկան կարևորել են ՓՄՁ սուբյեկտների աջակցության շարունակականության ապահովումը, ՓՄՁ աջակցության սկզբունքների հետևողական և արդյունավետ կիրառումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինասնավորման և շուկաների հասանելիության ապահովումը:
Նիստից հետո Արծվիկ Մինասյանը Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել: