Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել է Դեմոկրատական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, ամերիկացի ընտրողների շրջանում մինչեւ 13 տոկոս մեծացրել է ժողովրդականության գծով տարբերությունը նախագահի աթոռի համար պայքարում իր գլխավոր մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում հասարակական նոր հարցման՝ հուլիսի 12-ին հրապարակված արդյունքները, որն անցկացրել է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը՝ Reuters գործակալության հետ համատեղ:
Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հւլիսի 8-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակամիջոցում, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություներում Թրամփի օգտին պատրաստ է ձայնը տալու հարցվածների 33 տոկոսը, Քլինթոնին մտադիր է պաշտպանել հարցման մասնակիցների 46 տոկոսը: Եվս 21 տոկոսը առայժմ չի կարողացել որոշել, թե ում է տալու նախապատվությունը: Այսպիսով, թեկնածուների միջեւ տարբերությունը կազմում է 13 տոկոս: