Տրետյակովյան պատկերասրահը շարունակում է նախապատրաստվել հուլիսի 29-ին հանրահայտ նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համառուսական ցուցահանդեսին: Հայաստանի Ազգային պատկերասրահից, Ռուսական թանգարանից բացի, Տրետյակովյան պատկերասրահ են տարվում նաև Ղրիմից՝ Թեոդոսիայի պատկերասրահից Այվազովսկու կտավները:
Ria-ի փոխանցմամբ՝ Թեոդոսիայի թանգարանից մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահ տարվել է նկարչի 40 աշխատանք: Նկարները մոսկովյան մշակութային օջախում ներկայացված կլինեն մինչև ցուցահանդեսի ավարտը: Տրետյակովյան պատկերասրահին տրված նկարները ապահովագրվել են 2 միլիոն դոլարով:
Նախատեսված է, որ Տրետյակովյան պետական պատկերասրահում ներկայացվելու է Այվազովսկու 100 գեղանկար և 50 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը: