Քեմերոնը վարչապետի պաշտոնը հանձնում է Թերեզա Մեյին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը իրեն ուղղված վերջին հարցուպատասխանից հետո արժանացել է պահպանողական պատգամավորների հոտնկայս ծափահարություններին: Այս մասին հայտնում է BBC-ին:
Քեմերոնը նշել է, որ վարչապետ եղած 6 տարիների ընթացքում բազմաթիվ «ապշեցուցիչ պահեր» են եղել:
Ըստ աղբյուրի՝ ներքին գործերի ներկայիս նախարար Թերեզա Մեյը կփոխարինի Քեմերոնին վարչապետի պաշտոնում: