Ադրբեջանի նախագահը երկիրը կառավարելու է 7 տարի 5-ի փոխարեն
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն երկրի նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա ազատ և գաղտնի քվեարկության միջոցով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ Ադրբեջանի գործող Սահմանադրության համաձայն նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: