Հունաստանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Կիպրոսի տարածքից

20:50     20 հուլիսի, 2016

Հունաստանը երբեք չի համակերպվի Կիպրոս թուրքական ներխուժման հետ և պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:

«Այսօր լրանում է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 42-րդ տարին։ Դրանից սկիզբ առավ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական ապօրինի օկուպացիան: Երկիր, որը ՄԱԿ և ԵՄ անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:

Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ համապատասխան  բանաձևերի հիման վրա Կիպրոսի հարցի արդարացի և ամուր, համընդհանուր ընդունելի և համաձայնեցված որոշման ընդունումն է:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը 1974 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ներխուժեց Կիպրոսի հյուսիսային շրջաններ և օկուպացրեց երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան:


© armedia.am