Իրավիճակը մտահոգիչ է և իշխանությունն ամեն ինչ արել և անելու է` խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ինչպես հայտնում է news.am-ը, այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն:
«Այն, ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի է և դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների: Իրավիճակը մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ արել և անելու է` հասնելու խաղաղ հանգուցալուծմանը»,-ասել է վարչապետը:
Նա իր խոսքում նշել է, որ մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, վերցրել պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել սպանված գնդապետի հարազատներին ու ընկերներին: