3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երեք երկրաշարժ է տեղի ունեցել հուլիսի 16-ին, որից երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հայտնում է ArtsakhPress-ը հղում կատարելով ՍՊԾ դիտացանցին:
Մյուսը տեղի է ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: