Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի, ավելին՝ ենթադրվում է, որ հայտարարված արտակարգ դրությունը միայն կվատթարացնի վիճակը: Ներդրողները շարունակում են ազատվել թուրքական ակտիվներից, քանզի դրանց ռիսկայնությունը բավական բարձր է:
Հուլիսի 20-ի երեկոյան, Թուրքիայի վարկային վարկանիշի նվազեցման մասին S&P-ի որոշումից հետո, լիրան հասել է մեկ դոլարի դիմաց 3,08 ցուցանիշի, որը նվազագույնն է 2015-ի սեպտեմբերից ի վեր:
Այժմ փոխարժեքը չի փոխվել, թուրքական արժույթը սակարկվում է 3,075 սահմանում: Քաղաքական ռիսկերը չափազանց մեծ են, ուստի լիրայի անկումը ամենայն հավանականությամբ կշարունակվի: