Հուլիսի 21-ին ժամը 17:10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Ավելին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան, հայտնում է Tert.am-ը:
Այս տեղեկությունը հաստատել է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նա նշել է, որ, բնականաբար, երեխաները վախեցած էին, սակայն հավելել է, որ երկու ժամ հետո նորից գնացել ու ֆուտբոլ են խաղացել: