Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Եվրոպային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ միաժամանակ զգուշացնելով Գերմանիայում թուրք ազգայնականներից բխող վտանգի մասին:
«Երբ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքներն անտեսվում են, ԵՄ-ն պետք է դիտարկի պատժամիջոցների հնարավորությունը նման ուժերի դեմ: Օրինակ, մենք կարող ենք սառեցնել հաշիվներն ու ակտիվները», - Օզդեմիրն ասել է Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:
Օզդեմիրի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնարկել է, որ հնարավոր է՝ հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 13,000 ձերբակալվածները մահապատժի ենթարկվեն: