Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել 16 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: Մասնավորապես դեռևս հայտնի չէ, թե հարձակվողները քանիսն են եղել: Միևնույն ժամանակ տեղական հեռուստաալիքի պնդմամբ, հրաձիգներից առնվազն մեկը ձերբակալված է: