ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կարծում է, որ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միակ թեկնածուն է, ով արժանի է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում երկրի ղեկավար դառնալուն:
«Կա միայն մի մարդ, ում ես վստահում եմ և ով նախագահ դառնալու որակավորում ունի. նա` Հիլարի Քլինթոնն է»,-ասել է Միշել Օբաման՝ Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ:
Առաջին տիկնիկը հիշեցրել է, որ 2008 թվականին նախագահական մրցապայքարում Բարաք Օբամային պարտվելուց հետո Քլինթոնը շարունակել է ծառայել իր երկրին` այս անգամ պետքարտուղարի պաշտոնում: