Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը նշել է Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ամսաթիվը: Նրա խոսքերով՝ թուրքական պետության ղեկավարը կժամանի Սանկտ-Պետերբուրգ օգոստոսի 9-ին, փոխանցում է lenta.ru-ն:
Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն իր թուրք գործընկերոջ հետ նախատեսվում է օգոստոսի սկզբին Ռուսաստանի տարածքում: