Մինչ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը թուրքական իշխանությունները Բաքվում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցի շուրջ Հայաստանի հետ քննարկումներ չեն եղել, սակայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ ինքը զրուցել է հայ գործընկերոջ հետ:
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարան հանդես է գալիս հօգուտ Բաքվի և կաջակցի հակամարտության կարգավորման վերջինիս առաջարկած ցանկացած տարբերակ: