ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է մերձդնեստրյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին:
«Հին հակամարտությունները, որոնք մենք անվանում ենք սառեցված, այդքան էլ սառեցված չեն: Միշտ գոյություն ունի վտանգ, որ այդ հակամարտությունները թեժ փուլի կանցնեն: Մենք դրան ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության օրինակով», - հայտարարել է Շտայնմայերը Մոլդովայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Շտայնմայերը կողմ է արտահայտվել հակամարտության կարգավորմանը Մոլդովայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տրամադրելու միջոցով: