ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու՝ դառնալով երկրի պատմության մեջ նախագահի առաջին կին թեկնածուն։
Քվեարկության ընթացքում Քլինթոնը հավաքել է կուսակցական համագումարի պատվիրակների 2821 ձայն՝ այդպիսով հաղթահարելով անհրաժեշտ 2383-ի շեմը, տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։