Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընդդիմադիր «Քարթուվլի դասի» կուսակցության պահանջը հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցովհանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, կուսակցությունը մտադիր է ԿԸՀ-ի որոշումը վիճարկել դատարանում:
«Ցավոք սրտի, ԿԸՀ-ն մերժել է հանրաքվե անցկացնելու մեր նախաձեռնությունը ավելի քան արդիական հարցի շուրջ: ՆԱՏՕ-ի նկատմամբ Վրաստանի բնակչության վերաբերմունքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է: Այսօր ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ ցանկանում են, որ Վրաստանը ոչ մի ռազմական բլոկի չմիանա և մնա չեզոք երկիր», - նշել է կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան: