ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «օլիմպիական հրադադար» է հայտարարել օգոստոսի 5-ին Ռիո-դե-Ժանեյրոյում մեկնարկող ամառային խաղերի անցկացման ժամանակահատվածում, գրում է ТАСС-ը:
«Միջազգային օլիմպիական կոմիտեն և ՄԱԿ-ը սերտորեն աշխատում են միասին աշխարհում ներդաշնակության և խաղաղության համար: Այդ ոգով մենք «օլիմպիական հրադադար» ենք հայտարարում և կոչ են անում բոլոր հակամարտող կողմերին զենքերը վայր դնել և Խաղերի ընթացքում մի կողմ դնել տարաձայնությունները»,- ասել է Բան Կի Մունը համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված տեսաուղերձում: