Times-ի տեղեկացմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Ղազախստանում վերացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հետ կապված սահմանափակումները:
ԵԱՏՄ երկրներում տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցը նախատեսված է ԵԱՏՄ Համաձայնագրով (97-րդ հոդվածի 3-րդ կետ) և համարվում է միությունում աշխատուժի միասնական շուկայի ձևավորման կարևոր բաղադրիչներից մեկը:
Համաձայն հաղորդագրության` Եվրասիական տնտեսական հանձնաժողով բողոքներ են ստացվել իրավաբանական անձանցից Ղազախստանում միության երկրների աշխատուժի ավարտական վկայականների ուղղակի ճանաչումը մերժելու վերաբերյալ:
Հարցը քննարկվել է Հանձնաժողովում Ղազախստանի կրթության և գիտության նախարարության հետ: