"Օսկար" ,"Լավագույն արտասահմանյան ֆիլմ". հայտնի են անվանակարգում ներկայացված ֆիլմերը

13:09     20 հունվարի, 2012

      2012թ. հունվարի 19-ին Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց ամենապոպուլյար "Օսկար" կինոմրցանակաբաշխության "Լավագույն արտասահմանյան ֆիլմ" անվանակարգում ներկայացված ֆիլմերի հակիրճ ցուցակը: Ընդհանուր առմամբ, ցուցակում տեղ են գտել 9 հոլովակներ:
       Հիշեցնենք, որ ավնավակարգում ներկայացված ֆիլմերի նախնական ցուցակը կազմված է եղել 63 ֆիլմերից:
Կինոակադեմիայի անդամները ֆիլմերի դիտումներն սկսել են հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 13-ը: Այդ ցուցակից նրանք ընտրել են վեց ֆիլմ, և հետո միայն հատուկ հանձնաժողովն ավելացրել է ևս երեքը:
       "Լավագույն արտասահմանյան ֆիլմ" անվանակարգում ներկայացված ֆիլմերն են.

      Rundskop —Բելգիա, ռեժ.` Մայքլ Ռ. Ռոսկամ (Michael R. Roskam);
      Monsieur Lazhar— Կանադա, ռեժ.` Ֆիլիպ Ֆալարդո (Philippe Falardeau);
      Omar Killed Me —Մարոկկո, ռեժ.`Ռոշդի Զեմ (Roschdy Zem);
      Pina—Գերմանիա, ռեժ.` Վիմ Վենդերս (Wim Wenders);
      Footnote — Իսրայել, ռեժ.` Ջոզեֆ Սեդար (Joseph Cedar);
      A Separation — Իրան, ռեժ.` Ասղար Ֆարհադի (Asghar Farhadi);
      Superclásico —Դանիա, ռեժ.` Օլե Քրիսթիան Մադեսն (Ole Christian Madsen);
      Warriors of the Rainbow— Թայվան, ռեժ.`Վեյ Տեն (Wei Te-sheng);
      In Darkness —Լեհաստան, ռեժ.` Ագնեշա Հոլլանդ (Agnieszka Holland)

       Ավելի ուշ ինը ֆիլմերից Նյու-Յորքի և Լոս-Անջելեսի ակադեմիկները կընտրեն հինգը:
       Այսօրվանից մինչև կիրակի նրանք կկազմակերպեն երեքական ֆիլմի դիտում: Հինգ ֆիլմերից կազմված հակիրճ-ցուցակը նրանք կներկայացնեն արդեն երեքշաբթի` հունվարի 24-ին Սամուել Գոլդվինի թատրոնում:
       Իսկ ահա "Օսկար" մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2012թ. փետրվարի 26-ին: Ինտերնետ-աղբյուրների
տվյալներով
20.01.2012


© armedia.am