Կատալոնիայի խորհրդարանն աջակցել է Իսպանիայից ինքնավարության անջատման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, հայտնում է El País-ը:
Հանձնաժողովի եզրակացությունների մեջ մասնավորապես նշվում է անկախություն ձեռք բերման գործընթացի ժամկետները, ժողովրդավարական գործընթացի միակողմանի մեխանիզմները՝ այդ թվում նաև նոր սահմանադրությամբ հանրաքվեի անցկացումը:
Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի խորհրդարանի որոշումը Սահմանադրական դատարանում: