Վերջին կես տարում Վենեսուելայի մայրաքաղաքի «Կարիկուաո» կենդանաբանական այգում մոտ 50 կենդանի է սատկել։ Այս մասին հայտնում է կենդանաբանական այգիների աշխատակիցների արհմիության ղեկավար Մարլեն Սիֆոնտեսը։
Նրա խոսքով՝ որոշ կենդանիներ սատկելուց առաջ երկու շաբաթ անցկացրել են առանց սննդի։ Առյուծների ու վագրերի սննդակարգում մսի սղության պատճառով հավելել են մանգո և դդում։ Երկրի այլ քաղաքներում կենդանաբանական այգիներն ավելի վատ վիճակում են։ Աշխատակիցները տեղի ձեռնարկատերերից միս և մրգեր են խնդրում կենդանիների համար, փոխանցում է BBC-ն։
Վենեսուելայի իշխանությունները հերքում են սովից կենդանիներից սատկելու փաստը։
Վենեսուելան ծանր տնտեսական ճգնաժամային վիճակում է, ինչն առաջացել է նավթի գների անկումից։ Երկրում չեն բավականացնում առաջին անհրաժեշտության ապրանքները։