«Բոկո Հարամ» նիգերիական իսլամիստական խմբավորման գրոհայինները վերջին կես տարում 50 երեխայի վերածել են մահապարտ-ահաբեկիչների՝ հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՝Բրայենը։
Նրա խոսքով՝ մահապարտ երեխաները ահաբեկչական գործողություններ են իրականացրել 4 աֆրիկյան երկրների տարածքում։
ՄԱԿ-ում նախազգուշացնում են, որ գրոհայինների դեմ պայքարն ոչ բավարար արդյունավետ է ընթանում այդ նպատակների համար հատկացվող գումարի սղության պատճառով։
«Բոկո Հարամը» սկսել է զինված գործողությունները 2009 թվականին։ Այդ ժամանակվանից գրոհայինները սպանել են հազարավոր, առևանգել հարյուրավոր մարդկանց։