Իսրայելի կառավարությունը կցանկանար ԱՄՆ նոր նախագահ տեսնել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է The Washington Post-ը։
Այս մասին թերթին հայտնել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ով այս գարնանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բարձրաստիճան կառավարական այլ պաշտոնյաների հետ։ «Ես խոսել եմ իսրայելական կառավարության անդամների հետ։ Ես գիտեմ, թե ում են նրանք ցանկանում նախագահ տեսնել։ Դա Հիլարի Քլինթոնը չէ»,- հայտարարել է Ջուլիանին։
Նրա խոսքով՝ Իսրայելում մտավախություն ունեն, որ նախկին պետքարտուղար Քլինթոնի հաղթանակի դեպքում Վաշինգտոնը կանցկացնի իսրայելական կառավարության համար ոչ ցանկալի քաղաքականություն, օրինակ՝ իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի վերբեռնման կոչ կանի։